ԱՄՆ Վիսքոնսին նահանգում կինը, որը դայակ էր աշխատել, մեղադրվում է երկու ամսեկան երեխայի սպանության մեջ։ Այս մասին հաղորդում է Fox News-ը
 
Ըստ հաղորդման երեխայի գլխին հայտնաբերվել են բութ գործիքով բազմաթիվ հարվածների հետքեր։ Ընդ որում, ամբաստանյալի աթոռին հայտնված դայակը փորձել է թաքցնել մահվան փաստը, երեխային հագցնելով եւ նստեցնելով ավտոբազկաթոռին։ Այն, որ մանկան հետ մի բան այն չէ, կասկածել է մայրը։
Նախ նա մտածել է, թե երեխան քնած է, իսկ հետո արդեն ավելի ուշադիր նայելով՝ հասկացել, որ երեխան մահացած է։ Մայրը անհապաղ է դիմել ոստիկանություն։ Դայակին ձերբակալել են, թեեւ նա հավաստիացրել է, որ երեխայի մահվան հետ կապ չունի։