Այսօր, ժամը 14.17-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 38 շենքի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:     Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:   Ժամը 17.02-ին փրկարարները մուտք են գործել բնակարան եւ պատշգամբի բազմոցին հայտնաբերել անձը չպարզված քաղաքացու դի (մոտ 50 տարեկան կին). ննջասենյակի անկողնում  է գտնվել անձը չպարզված մոտ 80 տարեկան վատառողջ տղամարդ: