ՀՀ նախագահը կինեմոտոգրաֆիստների միության նախագահի պաշտոնում տեսնում է Հարություն Խաչատրյանին
Հոկտեմբերի 7-ին տեղի կունենա Կինեմատոգրաֆիստների միության արտահերթ համագումարը, որն ընտրելու է միության նոր նախագահ եւ վարչություն: Այս պահին առաջադրված թեկնածուներն են ռեժիսոր Վահե Գեւորգյանցը՝ Ռուբեն Գեւորգյանցի որդին, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը եւ «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» նախկին տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:
 
Օրերս,  մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն իր մտահոգությունն էր հայտնել Վահե Գեւորգյանցի առթիվ՝ նշելով, որ դեմ է պաշտոնի ժառանգականությանը:
 
 Նա միության նախագահի պաշտոնում տեսնում է Հարություն Խաչատրյանին, ով հենց երեկ Կինեմատոգրաֆիստների միության նախագահի ընտրություններին մասնակցելու համար  իր դիմումի համաձայն ազատվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից»: