Բրյուսելից վերադառնալիս օդանավակայանում մեր հայրենակիցները քիչ չէին: Բարևեցինք, բռնվեցինք զրույցի՝ "ոնց եք-ոնց չեքից" մինչև "բա երբա մեր երկիրը դզվելու" տիեզերքի նման հին ու փիլիսոփայական հարցադրումներ:
 
Տարիքով մի տղամարդ անկեղծացավ.
 
- Աշոտյան ջան, դուք ժողովրդից մի նեղացեք, դուք էլ եք մեղավոր եղել: Մի քիչ էս ժողովրդի դարդերից խոսայիք, մի քիչ բանի տեղ դնեիք, մի քիչ ձեր շրջապատը մաքրեիք, սենց չէր լինի:
 
- Դե, ճիշտ ես, պապի ջան: Հենա, շրջապատներս արդեն լաաավ մաքրվելա, - ժպտացի ես ի պատասխան:
 
- Հա, մեկ էլ մի բան ասեմ: Դու Սերժին որ տեսնես, ասա իրան, որ եթե, Աստված չտա, պատերազմ լինի, ինքը պտի Նիկոլին օգնի: Անպայման կասես: Ինքը խորը մարդա, ասածս կհասկանա...