Եթերով Սեդրակ Մամուլյանին էի լսում։ Մտածեցի՝ որ խոհարար է, քաղաքականացված չէ, կարելի է լսել։ Բանից պարզվում է՝ մթերքներն էլ են իրենց մեջ խորը քաղաքականություն ամփոփում։ Ասաց՝ վերջին շրջանում կարտոֆիլը ամենամոդայիկ մթերքն է դարձել։ Ու բացատրում էր, թե ինչու։
 
Հիշեցի ղարաբաղցի մի երիտասարդի հետ իմ զրույցը․
 
-Ջանիտ մատաղ, կըրտոշկան նհենց շատ եմ սուրում։
 
-Եփածը թե՞․․․,- հարցրի։
 
-Լոխճն էլ սուրում եմ, համմա՜ քըլպածը օրիշ պյանա։
 
-Քըլպածը ո՞րն է։
 
-Էն էլի՜, վեր շորերը հանում են, տժժըցնըմ։
 
Մտքովս, ինչ մեղքս թաքցնեմ, անցավ, որ Մամուլյանը երևի մոդայիկ է համարում
 
«շորերը հանած, տժժցրած կարտոլին»։ Առաջադեմ խոհարար է։ Չէ՜, Խոսրով Հարությունյանը՝ կարտոշկան «լավ էլ ուտում է», բայց չի գնահատում նրա բարեմասնությունները։
 
 
Հասմիկ Բաբաջանյան