Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուկյան էջում գրում է․

 

Փաստորեն, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Մոսկովյան վերջին հանդիպումը չի ընթացել միայն հումանիտար ոլորտի ծրագրերի շուրջ, այլև քննարկվել է դեռևս 216 թվականին ձևավորված կարգավորման առաջարկությունների փաթեթը:
 
Հարցեր Նիկոլ Փաշինյանին և Զոհրաբ Մնացականյանին՝
 
1. Ո՞նց անենք, որ Ղարաբաղյան բանակցությունների մասին տեղեկանալու համար չմնանք Մամեդյարովի հարցազրույցների հույսին կամ չսպասենք Լավրովի ասուլիսներին:
 
2. Բա ու՞ր մնաց Փաշինյանի խոստացված՝ Արցախի մասնակցությունը բանակցություններին, եթե արդեն անցել եք բովանդակային քննարկումներին: