Արմեն Աշոտյանն իր ֆեյբուկյան էջում գրել է․ 
 
Քիչ առաջ տեսա ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի արձագանքը իմ քննադատությանը:
Քաղաքական մոռացությունից Նիկոլ Փաշինյանի շնորհիվ ԱԺ-ում հայտնված գործիչը, որի առավելագույն քաղաքական երազանքը 2 տարի առաջ եղել է իմ ղեկավարած հանձնաժողովին կից գործող Վերլուծական խորհրդում հայտնվելը (ստացել եմ համապատասխան խնդրանք, որը բավարարել եմ), ինձ մեղադրում է քաղաքականությամբ քիչ զբաղվելու մեջ:
Գործիչ, որն այս ընտրություններին անձամբ որևէ տեղ չառաջադրվեց, ով մի ձայն իր քաղաքական թիմին չբերեց, առանց ամաչելու ինձ, այս ընտրություններին 100 ամենաշատ ձայն հավաքած մարդկանցից մեկին, ասում է, որ ժողովուրդը մեզ ձայն չի տվել:
Իսկ դե վերջում հերթական կեղծիքն է նետում լրատվական դաշտ, ասելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը իր մեջ ներառում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման հարցը: Խնդրից քիչ թե շատ տեղյակ գործիչները, լրագրոողներն ու փորձագետները այս մակարդակի դատարկ պնդումը հաստատ չպետք է հանդուրժեն:
Ստի մեջ համոզվելու համար ընդամենը պետք է իրար կողք դնել հիշատակված փաստաթղթերը և կարդալ իմանալ:
Եթե այսպես եք զբաղվելու Հայաստանի արտաքին քաղաքականությամբ և խորհրդարանական դիվանագիտությամբ, ավելի լավ է չզբաղվեք:
 
 

Քիչ առաջ տեսա ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր...

Posted by Armen Ashotyan on Friday, May 3, 2019