Ռուսաստանի Չելյաբինսկի շրջանի Նյազեպետրովսկ քաղաքում մահացած են գտել չորս մեծահասակի և չորս տարեկան մի երեխայի։ Քննիչների տեղեկատվության համաձայն, դանակահարված մարմինները հայտնաբերվել են մասնավոր բնակելի տանը: ՌԻԱ Նովոստիին իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ իրենք գտել են նաև մի փոքր երեխայի, ով ողջ է եղել։
«Հայտնի է, որ տան տիրոջն ու նրա ընկերուհուն հյուր են եկել մի կին՝ իր երկու երեխաների հետ, և ևս մեկ տղամարդ։ Նրանք ալկոհոլ օգտագործել են», - ասել է գործակալության զրուցակիցը: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները, ովքեր փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվել տանն ու փնտրում են կասկածյալների:
Հարուցվել է քրեական գործ։ Հետաքննության բաժնի ղեկավարը հետաքննությունը վերցրել է իր վերահսկողության տակ։ 
Подробнее: 
Подробнее: https://shabat.am/am/article/203389/Zangvatsayin-spanutyun-e-teghi-unecel