Արմավիրի մարզում, այսօր՝ մայիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 03:20-ի սահմաններում, Արմավիր քաղաքի բնակիչ, 44-ամյա Դավիթ Ս.-ն իր վարած Lexus GX մակնիշի 15 GZ 005 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում, «ՇԵՆԱ» մթերային խանութի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել Արմավիր քաղաքի բնակիչ, 42-ամյա Սերգեյ Դ.-ին պատկանող Opel մակնիշի 35 ZX 537 համարանիշի ավտոմեքենային:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արմավիրի շտապ բուժօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արմավիրի շտապ բուժօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: