Երեւանում, այսօր՝ մայիսի 4-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել. Ժամը 18:40-ի սահմաններում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ Շերամի փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները, բացելով բնակարանի դուռը, ներսում բերանքսիվայր հայտնաբերել են տանտիրոջ՝ 43-ամյա Մ. Հ.-ի դին: Ոստիկանները բնակարանում հայտնաբերել են երկտող։ Հետաքննիչը երկտողը առգրավել է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական եւ ձեռագրաբանական: