«Գահերի խաղը» սերիալում Դեյեներիս Թարգարիենի դերակատարուհի Էմիլյա Քլարքը պատմել է, թե ինչ կարելի է սպասել եզրափակիչ էպիզոդներից: Ինչպես դերասանուհին հայտարարել է Ջիմմի Քիմելի շոուի ժամանակ, վերջին եթերաշրջանի հինգերորդ սերիան պետք է որ երկրպագուներին ավելի շատ ապշեցնի, քան երրորդ սերիան, տեղեկացնում է RIA Novosti-ն:

Խոսելով այն մասին, թե երկրպագուներն ինչ կարող են սպասել սագայի վերջաբանից, դերասանուհին հայտարարել է, որ դա կատարյալ խելահեղություն է լինելու:

«Հինգերորդ սերիան պարզապես «աաաախ…» է»,- հայտարարել է Քլարքը:- Ես նկատի ունեմ չորրորդ, հինգերորդ և վեցերորդ սերիաները: Գտեք ամենամեծ հեռուստացույցը, որը կկարողանաք»: «Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» ֆենթեզի շարքի հիման վրա:

Վիպաշարի և սերիալի գործողությունը տեղի է ունենում երկու մտացածին մայրցամաքներում, որտեղ մի շարք արիստոկրատական տոհմեր մրցակցում են Վեսթերոսի յոթ թագավորությունների նկատմամբ գերիշխանության համար այն դեպքում, երբ ողջ մարդկությանը ոչնչացում է սպառնում անդրշիրիմյան ուժերի արշավանքի պատճառով: Սերիալի ստեղծողները, որոնք առավել մեծ ժողովրդականություն վայելողներից են դարձել պատմության մեջ, «Էմմի» 38 հեղինակավոր մրցանակ են ստացել: