Մայիսի 4-ին` տեղական ժամանակով ժամը 18:17-ին (Գրինվիչի ժամանակով` 14:17-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.080 և արևելյան երկայնության 46.240 աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 17 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ:  
Подробнее: https://shabat.am/am/article/203400/YErkrasharjh--Arcakhum