խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ջուջևան գյուղի վարչական տարածքում ճանապարհի ոլորանապտույտ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է MAN մակնիշի OQ 771 QO համարանիշի BA 287 Լ կցորդիչով բեռնատարը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Այս պահին դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզի հրշեջ-փրկարարները: Բեռնատարը բարձված է եղել մի քանի ավտոմեքենաներով, որոնք ներմուծվել են Հայաստան: