Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 5-ին, ժամը 16:33-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում վատառողջ բնակիչ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ փակ պատշգամբի մահճակալին հայտնաբերել Ա.Ս.-ի (ծնված 1931 թ.) դին: