Ղազախստանի ԿԸՀ-ն այդ երկրի պատմության մեջ առաջին անգամ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցել է կին թեկնածուի։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։ Վերջինս Ղազախստանի պառլամենտի ստորին պալատի պատգամավոր «Ակ Ժոլ» կուսակցությունը ներկայացնող Դանիա Եսպաեւան է։

Նա 58 տարեկան է, մասնագիտությամբ տնտեսագետ, աշխատել է բանկային ոլորտում, իսկ 2016-ին արդեն զբաղվում է օրենսդիր գործունեությամբ։

Նշենք, որ թեկնածություն են առաջադրել նաեւ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը, գրող Սադիբեկ Տուգելը եւ արհմիութենական Ամանգելդի Տասպիխովը։