Երեկ՝ մայիսի 5-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ 1-03 շտապօգնության 03 հերթապահ խումբը Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից ծեծված վիճակում հիվանդանոց է տեղափոխել 1956 թ․ ծնված մի տղամարդու։ Այս մասին 
Hraparalk.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Մեր տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը՝ Երևան քաղաքի Պուշկինի փողոցի բնակիչ 63-ամյա Սերգեյ Միխիթարյանն է, որը ծեծվել է ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի և նրա հոր՝ Լևոն Ջուլֆալակյանի կողմից։