
Նշենք, որ Ֆերեյդունի եւ եւս մի քանի մարդու հետ կապված հատուկ հետաքննություն է անցկացվում մի քանի ուղղություններով, որոնց մի մասը դեռ ընթացքի մեջ է։ Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Հուսեյն Ֆերեյդունը մեղադրանքի մի մասով արդարացվել է, սակայն մեղադրանքի մյուս մասերով դատապարտվել է բանտարկության։
Պետական ծառայողների դատական դեպարտամենտի ղեկավար Համիդ Ռըզա Հոսեյնին լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ դեռեւս չի մեկնաբանի, քանի որ դատավճիռը վերջնականապես դեռ ուժի մեջ չի մտել։ Հոսեյն Ֆերեյդունը 2015 թվականին եղել է ԻԻՀ հատուկ բանագնացը իրանական Միջուկային ծրագրի հարցով բանակցություններում։