Ինչպես հայտնում է «Սպուտնիկ» ռադիոկայանը, վկայակոչելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսնակ Անատոլի Գլազի տարածած հայտարարությունը, «Արեւելյան գործընկերության» հոբելյանական միջոցառումներին Լուկաշենկոյի փոխարեն կմասնակցի Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը։ Նշենք, որ բելառուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը հաստատել է, որ Մինսկը Բրյուսելից ստացել է համապատասխան հրավերը՝ Բրյուսելում «Արեւելյան գործընկերության» տասնամյակի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար։ Անատոլի Գլազը իր հայտարարության մեջ նշել է, որ Լուկաշենկոն կմասնակցի «Արեւելյան գործընկերության» միջոցառումներին, եթե ստեղծվեն պայմաններ, որոնք թույլ կտան կյանքի կոչել ԱլԳ բոլոր նպատակները։ Հիշեցնենք, որ միջոցառումները տեղի են ունենալու մայիսի 13-14-ին։ Նշենք նաեւ, որ անցյալ տարի եւս Մակեյն է գլխավորել «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի բելառուսական պատվիրակությունը։