Մայիսի 4-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում անհայտ էթիոլոգիա» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 3 քաղաքացի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք մայիսի 4-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Ծովագյուղ գյուղի տներից մեկում անհայտ հանգամանքներում թունավորվել են:

Նշանակվել է ԴԲՓ:

Նախապատրաստվում են նյութեր: