Փաստ» թերթի տեղեկություններով՝ առա­ջիկայում կառավարությունում, ըստ ամենայնի, կլինեն որոշակի կադրային փոփոխու­թյուններ: Բանն այն է, որ մասնավորաբար մարզպետների գլխին գնալով մութ ամպեր են կուտակվում:  Ըստ կառավարության աղ­բյուրի փոխանցման՝ կառավարությունը հիասթափվել է իր նշանակած որոշ կադրերից, քանի որ ԶԼՄ-ների մոնիթորինգի տվյալնե­րով, ամենաթույլ օղակը առաջին հերթին մարզպետներն են, ավելի ստույգ՝ նրանց մեծ մասը, որոնք էլ տալիս են ամենաշատ «լյապերն» ու «կիքսերը»:  Այն հանգամանքը, որ Արարատի մարզպետը դարձել է ամենաշատ քննարկվող կերպարը, հայտնի է բոլորին, Արարատի մարզպետից հետ չի մնում Կոտայքի մարզպետը, ով փորձում է մարզային օրակարգ բերել ինչ-որ արհեստական թե­զեր, քաղաքական շահարկումներ:  Բավա­կանին ռիսկային գործունեություն են ծավա­լում նաև Արագածոտնի և Վայոց ձորի մարզպետները: Այս հանգամանքն ինքնին չի կարող չմտահոգել Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, ուստի, ըստ տեղեկությունների՝ չի բացառվում՝ առաջիկայում այս դաշտում փոփոխություններ լինեն»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  
Подробнее: https://shabat.am/am/article/203515/Karavarutyunum-kadrayin-popokhu%C2%ADtyunner-klinen.--Past-