Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն իր ելույթում անդրադարձավ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որը վերաբերում է բնակլիմայական աղետների հետևանքով գյուղատնտեսական մշակաբույսերի 50 տոկոս վնասվելու դեպքում, տվյալ տարվա համար գյուղացուն հարկերից ազատելուն:

«ՀՀ-ում գյուղատնտեսական տնամերձ հողերի

շուրջ 60 տոկոսը չեն մշակվում, մի քանի հիմնական հանգամանքներ ունեն նաև հողի հարկի հետ կապված:

Մենք գիտենք, որ ՀՀ-ն սահմանփակ ռեսուրսներ ունի և 80 տոկոսից ավելի սահմանները փակ են: Մենք մեր երկրի ներքին ռեսուրսները չափազանց արդյունավետ պետք է կառավարաենք, որպեսզի ունենանք դրական արդյունքներ»,- ասաց Էնֆիաջյանը՝ հավելելով՝ «Եթե գյուղացին տուժել է, եթե մարդը եկամուտ չունի, ի՞նչն ենք նրանից հարկում»:

Պատգամավորը կոչ արեց լայն քննարկման դնել Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու հարցը և քվերակել այս նախագծի օգտին: