ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր, լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ

«Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի վերաբերյալ բանակցել ենք քաղշինկոմիտեի հետ։ Հանգել ենք հետևյալ եզրակացության․ նոր մարզադպրոց է կառուցվելու՝ հետագայում վերանորոգելով նաև հինը: Երեխաների քանակը շատ է։ Նոր կառուցվող դպրոցում ավագ տարիքի մարզիկներն են մարզվելու, իսկ ցածր տարիքինները՝ հին մարզադպրոցում։ Վերանորոգումը կիրականացվի համայնքային բյուջեից։ Նախահաշվարկային բոլոր աշխատանքները կատարված են։ Շինարարական աշխատանքները կմեկնարկեն հաջորդ տարվանից, քանի որ այս տարի չենք հասցնի: Հաջորդ տարի քաղշինկոմիտեի բյուջեից կտրամադրվի ողջ գումարը։ Նոր մարզադպրոց կառուցելու համար կպահանջվի մոտ 480 մլն: Այսօր գործող դպրոցն այլ գումարով կվերանորոգվի, իսկ նոր դպրոցի համար նոր տարածք է նախագծված և նախանշված»,- Ղազարյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։