Յագոտինի քաղաքային խորհրդի պատգամավորը Կիևում Chevrolet Niva-ով բախվել է Jawa մոտոցիկլետին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, ավտովթարը տեղի է ունեցել մայիսի 6-ին Յագոտին քաղաքի և Սոտնիկովա գյուղի միջև: Jawa-ի վարորդն ու ուղևորը մահացել են: Ավտովթարի ժամանակ պատգամավորն ալկոհոլ է օգտագործած եղել: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել: Հետաքննությունը շարունակվում է: