Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու՝ քննիչի որոշման դեմ նրա պաշտպանի ներկայացրած բողոքը:

Նշենք, որ ապրիլի 29-ին դատարանը որոշել էր բավարարել Լևոն Սարգսյանի գործով մեղադրող Արա Մնացականյանի միջնորդությունն ու դռնփակ քննել բողոքը։

Սարգսյանը մեղադրվում է ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ, և այս գործի շրջանակներում քննիչի որոշմամբ նրա գույքի վրա կալանք է դրվել: Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ քրեական գործը հարուցվել է Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում, փոխանցվել Հատուկ քննչական ծառայության վարույթ: Այս գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Սարգսյանի որդին և դուստրը` Նարեկ և Անի Սարգսյանները: