«Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի մի շարք աշխատակիցներ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին իրենց հասանելիք գումարները ստանալու նպատակով։

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դիմումների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ ընկերությունը մեկ քաղաքացու դեպքում չի տրամադրել նրա ամենամյա արձակուրդային վճարը, երեք այլ քաղաքացու դեպքում՝ նրանց ժամանակավոր անաշխատունակության նպաստը, երկու այլ քաղաքացու դեպքում՝ արձակուրդային վճարը եւ վերջնահաշվարկը։

Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ են հասցեագրվել Երեւանի քաղաքապետարան։ Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրվել է տեղեկություն, որ «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղը վճարել է քաղաքացիների հասանելիք գումարները։