Ռուսաստանի Լեռնային Ալթայում կամ Ալթայի Հանրապետությունում գտնվող Հարավ-Չույսկյան լեռնաշղթայում տեղի ունեցած ձնահյուսքի պատճառով յոթ զբոսաշրջիկ է զոհվել։ Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը, հավելելով, որ տուրիստական խումբը, որը ղեկավարել է Նովոսիբիրսկի համալսարանի լեռնագնացության տուրիզմի խմբակի ղեկավար Նիկոլայ Սիմոնովը, բաղկացած է եղել ինը մարդուց։ Երկուսին հաջողվել է փրկվել ու հասնել մոտակա Կոչ-Աղաչ։ Լրատվամիջոցը հայտնում է, որ փրկվածների վիճակը բավարար է, իսկ զոհված տուրիստների դիակները հայտնաբերելու համար որոնողական աշխատանքներ են իրականացվում ուղղաթիռների ու հոտառու շների մասնակցությամբ։