ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է Քասախ գյուղի բնակչին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ընկերոջը: Այս մաիսն հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, դեպքի վայրը, շարժառիթը: Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն  մասին, որ 2019թ. հունվարի 25-ին Քասախ գյուղի՝ 1984թ. ծնված բնակիչն ընկերոջ հետ մասնակցել է գյուղում տեղի ունեցած հոգեհացին, որտեղ ալկոհոլ են օգտագործել: Հոգեհացից հետո վերջիններիս միջև կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ 35-ամյա տղամարդը դանակի չորս հարված է հասցրել ընկերոջ մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: 
Подробнее: https://shabat.am/am/article/203615/35-amya-tghamardy-danaki-chors-harvats