Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ցույց են տվել մայիսի 6-ին լույս աշխարհ եկած որդուն, գրում է dailymail.co.uk-ը:   Սասեքսի դքսուհին հրաժարվել է թագավորական ավանդույթից և լրագրողների մոտ դուրս չի եկել անմիջապես ծննդաբերությունից հետո, ինչպես արել է Քեյթ Միդլթոնը, այլ սպասել է երկու օր և նոր միայն ցուցադրել որդուն: Վինձորի պալատում արված լուսանկարներում արքայազն Հարին գրկել է փոքրիկին, իսկ Մեգան Մարքլը երջանիկ կանգնած է նրանց կողքին:   Երջանիկ ծնողները դեռ թաքցնում են որդու անունը, սակայն խոստացել են մոտ ապագայում հայտնել: Նշվում է, որ թագուհի Էլիզաբեթ 2-րդի ութերորդ ծոռը բրիտանական գահի ժառանգորդների թվում կլինի յոթերորդը:
Подробнее: https://shabat.am/am/article/203628/Arqayazn-Harin-u-Megan-Marqly