Խոյ.
Սա ձեզ համար բեղմնավոր ու լավ հեռանկարներ բացող օրերից է: Ձեր կենսական ներուժն ու տրամադրությունը միանգամայն համահունչ են իրավիճակին: Դուք ժամանակին և բավական արդյունավետ կարողանում եք հաջողությամբ իրականացնել բոլոր ընթացիկ գործերը: Շրջապատի անվերջ հնչող բարեմաղթանքներում ու հաճոյախոսություններում կեղծավորության երանգներ էլ կան, մնում է միայն, որ դուք կարողանաք կողմնորոշվել թե ով ով է:
 
Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի աղբյուրից ֆինանսական միջոցներ, սակայն պետք չէ շտապել դրանք ծախսել, քանի որ շուտով կգտնեք դրանց համար ավելի արժանի կիրառություն:
 
Ցուլ. Դուք այսօր նոր զգացումների կարիք ունեք, այնպես որ արժե առաջին հերթին մի որևէ բոլորովին անսովոր բան ձեռնարկել: Հենց’ դրանք ձեզ կմղեն սխրանքների և կօգնեն նվաճել նոր բարձրունքներ: Հնարավոր են փոփոխություններ պրոֆեսիոնալ ոլորտում՝ ձեզ մոտ նոր հետաքրքրություններ են առաջանում և պետք է գտնել այնպիսի մեկին, ով ավարտին կհասցնի ձեր նախկինում սկսած նախագծերը:
 
Անձնական հարցերում բավական հակասական վիճակ է. մի կողմից ձգտում եք կայուն փոխհարաբերությունների, մյուս կողմից անհանգտանում եք, որ դա կարող է ձեզ ձանձնացնել: Ինքնահեգնանքի կաթիլը օրվա մեջ ձեզ կօգնի վեճից խուսափելուն:
 
Երկվորյակներ. Համապատասխան օր է բոլոր նրանց համար, ովքեր չեն վախենում անցյալին վերադառնալուց, այն վերլուծելուց և հին սխալները ուղղելուց: Հին ծանոթների հետ հանդիպումները կստիպեն մտորել այն բանի շուրջ, թե արդյոք ճի±շտ ուղի էիք ընտրել:
 
Տարաձայնությունները կծագեն հենց’ մտերիմ մարդկանց հետ, իսկ պատահական ծանոթների կամ աշխատակիցների հետ լեզու գտնելը շատ ավելի հեշտ կլինի: Ցանկություն կունենաք սիրելի մարդու հետ կիսվել ձեզ հուզող հարցի շուրջ, սակայն այսօր դա պետք չէ անել, քանի որ ձեր անկեղծությունը կարող հանկարծ ձեր դեմ դուրս գալ:
 
Խեցգետին. Ամեն ինչ իր նորմալ հունով է ընթանում, միայն թե՝ շատ դանդաղ: Դուք կնախընտրեիք, որ իրադարձությունները զարգանան ավելի սրընթաց, սակայն ոչինչ չեք կարող անել՝ դրանք արագացնելու համար: Օրվա սկիզբը հարմար է ստեղծագործ բնույթի աշխատանքների համար.
 
Ձեր գաղափարներն ընդունվում են շրջապատի կողմից, սակայն ամեն մարդ չէ, որ դրանք ըստ արժանվույն գնահատում է: Օրվա ընթացքում բավական ժամանակ կունենաք կոկետությունների, սիրախաղի, հետաքրքիր ծանոթությունների համար:Սակայն ձեր նախազգացումը ձեզ հուշում է, որ որևէ լուրջ բան պետք չէ ակնկալել և չի սխալվում:
 
Առյուծ. Այսօր անգամ ամենահամեստ արդյունքների դժվար կլինի հասնել առանց լուրջ ջանքեր թափելու: Ձեզ հաճախ են խանգարում մարդիկ, ովքեր նախկինում օգնում էին, և նրանց հակահարված տալը դժվար կլինի: Չեն բացառվում լուրջ վեճեր հին ընկերների հետ, ում ծանոթ են ոչ միայն ձեր ուժեղ, այլև՝ թույլ կողմերը:
 
Անհաջող օր է գնումների համար. աշխատեք նվազագույնի հասցնել ծախսերը: Բազմամարդ տեղերում հնարավոր են տհաճ միջադեպեր, վտանգ կա կորցնելու արժեքավոր իր: Օրվա երկրորդ կեսին անուշադիր ու ցրված կլինեք, ինչը բացասաբար կանդրադառնա ընտանեկան գործերի վրա:
 
Կույս. Այսօր դուք շատ զգույշ եք, այդ իսկ պատճառով էլ կարողանում եք խուսափել ստորջրյա քարերից և դիմակայել բոլոր գայթակղություններին: Ցանկալի չէ գումար պարտք տալը, քանի որ հետո կարող եք խնդիրներ ունենալ վերադարձնելու հետ կապված: Ընդհանրապես՝ շատ ճիշտ կլինի, որ ավելորդ ծախսերից այսօր կտրականապես խուսափեք:
 
Օրվա երկրորդ կեսը կանցնի հանդիպումների մեջ: Հնարավոր է ռոմանտիկ հրապույր, որը հետագայում կարող է ձեզ համար բուռն էմոցիաների աղբյուր դառնալ: Հիշեք, որ այդ էմոցիաները ոչ միայն հաճելի են, այլև ձեզ շատ ցավ կպատճառեն:
 
Կշեռք. Այսօր պետք է ձգտեք սովորականից ավելի զգույշ լինել, եթե պլանավորում եք որևէ երկարաժամկետ միջոցառում. կա վտանգ, որ ինքներդ ձեզ կկապեք անիրականանալի պարտավորությունների, կամ այնպիսի հարաբերությունների հետ, որոնք ձեզ ավելի շատ գլխացավանք կպատճառեն, քան՝ հաջողություն: Ընդհանուր առմամբ, օրը ավելի հարմար է այն բանի համար, որ կենտրոնանաք ընթացիկ պահի վրա և փորձեք ուղղել այն, ինչը ձեզ դուր չի գալիս:
 
Մտերիմների հետ հարաբերությունները դասավորվում են բարդ, պաշտպանեք ձեր շահերը, եթե անգամ ստիպված եք լինելումեթոդներ կիրառել:
 
Կարիճ. Հանգիստ ու չափավոր օր է, որը հիմնականում ձեզ բերկրանք է պարգևում տհաճությունների բացակայությամբ: Ձեր գլխում ժամանցի և հանգստի հետ կապված բավական հետաքրքիր գաղափարներ են ծնվում, սակայն դժվար կլինի համոզել մտերիմներին՝ համաձայնվել ձեր առաջարկությունների հետ:
 
Սիրելի մարդը ձեզանից հեռանում է, ինչը ձեզ համար անչափ մտահոգիչ է. արժե անգամ մտածել այն հարցի շուրջ, թե արդյոք իմաստ ունի շարունակել հարաբերությունները, որոնցում, թվում է, թե ոչ կրակ է մնացել, ոչ՝կիրք: Դուք չեք շտապում որոշում կայացնել և դա ճիշտ է. ստիպված չեք լինի հետո փոշմանել տաք գլխով արված վարքի համար:
 
Աղեղնավոր. Այսօր ձեզ համար շատ օգտակար կլինեն ձեր բնատուր հմայքը և ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու ունակությունը: Օրը հատկապես հարմար է թիմային աշխատանքի համար և ինքնուրույն գործելու, կամ միայն ձեզ համար հետաքրքիր գործի վրա կենտրոնանալու հնարավորություն չի ստեղծում:
 
Դուք անվերջ ուշադրության կենտրոնում կլինեք, սակայն դրանից չեք հոգնի: Ձեր հասցեին շատ կլսեք հաճոյախոսություններ, սակայն ուշադիր եղեք այն մարդու հանդեպ, ով հիացմունքով է հետևում ձեզ և լռում է. հենց նա ձեր կյանքում կարևոր դեր է խաղալու:
 
Այծեղջյուր. Այսօր որևէ էական բան տեղի չի ունենա, եթե դուք ինքներդ չնախաձեռնեք փոփոխություններ: Գործել պետք է բավական զգուշությամբ՝ հիշեք, որ այսօր դուք կիսածանոթ մարդկանց մասին մտածում եք ավելի լավ, քան՝ դրան նրանք արժանի են: Խուսափեք հապճեպ որոշումներ կայացնելուց, հատկապես՝ եթե դրանում արտաքին միջամտություն կա:
 
Չափազանց բարդ են ընթանում ֆինանսական կամ ունեցվածքի հետ կապված հարցերը, և շահերի բախման դեպքում փոխզիջում գտնելը գրեթե անհնար է: Հատկապես զգույշ եղեք ուղևորությունների ժամանակ. չի բացառված արժեքավոր փաստաթղթերի կորուստ: Ինքնազգացությունը դրական կլինի, եթե հրաժարվեք ավելորդություններից:
 
Ջրհոս. Օրը կարող է օգտակար կամ հաճելի լինել. այս հատկանիշների համադրությունը գրեթե անհավանական է, այնպես որ՝ պետք է ընտրեք, թե ինչն է ձեզ համար առավել նախընտրելի: Կամ դուք զբաղվելու եք կարևոր գործերով և հասնելու եք հաջողության, կամ էլ՝ գերազանց ժամանակ կանցնկացնեք ընկերների հետ, բայց ոչ մի բանի չեք հասնի:
 
Անհրաժեշտության դեպքում կարող եք սպորտով կամ ծանր ֆիզիկական գործով զբաղվել, քանի որ բարձր կենսական ներուժը դա թույլէ տալիս: Այսօր անցանկալի են ձեր իմիջի հետ կապված էքսպերիմենտները: Եթե մտադիր եք կոշիկ, հագուստ կամ աքսեսուարներ ձեռք բերել, ապա նախապատվությունը տվեք փորձված ֆիրմաներին ու մոդելներին:
 
Ձկներ. Այսօր պետք չէ դյուրահատավ լինել, քանի որ ձեզ նախազգացումը կարող է սխալվել: Դա հատկապես իրեն զգացնել կտա նոր ծանոթների հետ շփումներում, երբ վերջիններս ձեզ հաճոյախոսություններ կշռայլեն: Նախընտրեք սահմանափակվել ամենամտերիմ մարդկանց հետ շփվելուց, դրանով իսկ ինքներդ ձեզ ապահովագրելով:
 
Չնայած ձեր կենսական ներուժը բարձր է, այնուամենայնիվ խուսափեք գերծանրաբեռնվելուց: Նախընտրեք լավ հանգիստը հաճելի մարդկանց միջավայրում, ինչը օգտակար կլինի թե ֆիզիկական, և թե հոգևոր առումներով: Մտերիմ մարդու հետաքրքիր միտքը, լավ խորհուրդը կարող է զգալի դրական լիցքեր հաղորդել: