Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանը քիչ առաջ տարածել է հայտարարություն, որ համալսարանի կողմից լատինատառ գրությամբ ծաղկեպսակ չի ուղարկվել Եռաբլուր զինվորական պանթեոն։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտնեց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարի կարծիքով՝ այդ քայլը կատարյալ ստորություն է, քանի որ այս տոներն օգտագործել տարբեր ուսխորհուրդների կամ համալսարանների հետ ինչ-ինչ հաշիվներ նման կերպ մաքրելու համար։ «Դա ուղղակի անընդունելի է: Այդ քայլը դատապարտելի քայլ է, և կոչ եմ անում այս նվիրական  օրերը չփորձել օգտագործել որևէ քաղաքական նպատակների համար: Լատինատառ ծաղկեպսակը սադրանք էր»,- ասաց նախարարը։