Խոյ ( 21.03-20.04)

     Այսօր ինչ-որ նոր իրադարձությունների պատառով կզգաք  անհավատալի հոգեւոր ներշնչանք և անհանգստություն:  Հնարավոր է դա լինի  նոր սիրային  ոգևորություն, նոր ծրագրեր մարզադահլիճում կամ նույնիսկ`  նոր աշխատանքային պարտականություններ: Այնուամենայնիվ , ինչ էլ որ դա լինի, տրվեք այդ զբաղմունքին ամբողջությամբ

Ցուլ (21.04-21.05)

      Այսօր անհանգիստ կլինեք նույնիսկ միայնակ լինելու դեպքում: Ներաշխարհի հավասարակշռությունը  կարգավորելու համար Ձեզ կօգնի  սեփական արժանապատվության զգացումը: Անսպասելի ուրախություն կպարգևի գործնական ճանապարհորդությունը: Ձեր չկամեցողներին ցույց կտաք, թե ինչի եք ընդունակ:

Երկվորյակ (22.05-22.06)

     Ցածր կենսունակությունը  կարող է վատ ազդեցություն ունենալ աշխատունակության  և ճիշտ որոշումներ կայացնելու վրա: Չեն բացառվում մանր անախորժություները, այդ իսկ պատճառով` հարկավոր է օրը ծրագրավորել նախօրոք: Օրվա երկրորդ կեսը  բարենպաստ կլինի գնումների, նոր ձեռքբերումների և դրամի ներդրման համար: Հակառկ սեռի ներկայացուցիչների հետ շփումը կլինի շատ հաճելի:

Խեցգետին (23.06-23.07)

     Ձեզ սպասում է հաճելի և հետաքրքիր օր, որը թույլ կտա հասնել հաջողության ոչ միայն Ձեր  ջանքերի, այլ նաև` աշխատանքը գործընկերների միջև  ճիշտ բաշխելու շնորհիվ: Դժվար է չնկատել Ձեր կազմակերպչական ունակությունները: Այսօր կստանաք ինչ-որ բան գլխավորելու կամ ղեկավարելու առաջարկ: Օրվա երկրորդ կեսը հնարավոր է լինի հաջող, շատ խնդիրներ կլուծվեն  առանց ձեր միջամտության: Տվյալ ժամանակահատվածը  հարմար է նոր ծանոթությունների համար:

Առյուծ (24.07-24.08)

     Սպասվում է կրիտիկական օր, հնարավոր են տհաճ արկածներ, վթարներ, հիվանդություն: Հաշվարկեք Ձեր բոլոր քայլերը, որպեսզի թույլ չտաք չար ուժերի ներգործությունը: Եթե վարում եք մեքենա` առավելագույնս ուշադիր եղեք ճանապարհին: Հնարավոր է լինեն խնդիրներ կապված ընտանիքի անդամների կամ սիրելիի հետ:

Կույս ( 25.08-23.09)

     Ինչ-որ հարաբերություններ կավարտվեն, որշներն էլ  կսկսեն զարգանալ  Ձեր համար անսպասելի ուղությամբ: Այն, ինչ որ մտածել եք և որոշել եք իրականացնել` կարող է հաջողություն ունենալ, եթե  շատ չընկղմվեք և ավելորդ մարդկանց չներգրավեք:

Կշեռք ( 24.09-23.10)

     Ավելացող կենսունակությունը  կարող է դրական ազդեցություն ունենալ աշխատունակության և ճիշտ որոշումներ ընդունելու կարողության վրա: Սակայն աստղերի անբարենպաստ դասավորվածությունը կարող է հանգեցնել  մանր անախոժություների, այդ իսկ պատճառով` ծրագրեք  օրը նախօրոք:

Կարիճ (24.10-22.11)

     Այսօր այն օրը չէ, որպիսի լինեք եսասեր: Ձեզ անհրաժեշտ կլինի շրջապատող մարդկանց օգնությունը և դրանցից որևէ պատճառներով  հրաժարվելը կլինի ոչ խելամիտ: Բացի այդ, ցանկալի է, որպիսի Ձեր օգնականներին շնորակալություն հայտնեք:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

     Օրը Ձեզ կպարգևի շատ հնարավորություներ բոլոր ուղություններով: Կբարձրանա կանացի գրավչությունը, որը կօգնի ունենալ նոր ծանոթություններ և տղամարդկանց մեծ ընտրություն: Հավաքվածության, հանգստության և արժանի ֆիզիկական կեցվածքի դեպքում կկարողանաք  դառնալ հաղթող` հաջողության լուսարձակի տակ պայքարում:

Այծեղջուր (23.12-20.01)

     Դուք բավականին երկար ժամանակ մնացել եք թուլացած ու հիասթափված  վիճակում, եկել է ժամանակը  սթափվելու և գտնելու նոր շրջապատ, որտեղ կգնահատվեն Ձեր մասնագիտական կարողությունները:

Ջրհոս (21.01-19.02)

     Հնարավոր է  ստանաք ժառանգություն կամ խոշոր նվեր: Պատրաստ եղեք ստանալու հարվածներ ճակատագրից, կարող է դասավորվել այնպես, որ  կտրուկ փոխվեն  Ձեր բարեկամական կապերը: Տհաճ տեղեկությունները կարող են ազդել Ձեր հոգեբանության վրա՝ ցավ պատճառել:

Ձուկ (20.02-20.03)

      Օրը լցված կլինի ռիսկերով և գայթակղությամբ: Մեծ է քաշը ավելացնելու հավանականությունը, եթե ուզում եք մի փոքր լցվել, ապա կերեք ավելի շատ և Ձեր կազմվածքը զգալի կկլորանա՝ կստանաք կանացի և նրբագեղ մարմին: