Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, այս պահին դեպքի վայր են ժամանում ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը, ինչպես նաև տարածքային ոստիկանության բաժնի ծառայողները:
Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել այսօր ժամը 18:10-ի սահմաններում, որ Գյումրի քաղաքի Եսայան փողոցի 34/1 հասցեում՝ թիվ 15 դպրոցի հարևանությամբ, գազախողովակից դի կա կախված: 

Ըստ լրատվամիջոցի՝ մահացածը Շիրակի մարզի բնակիչ, 34-ամյա Արմեն Խաչատրյանն էր: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաքննություն է սկսվել: