ՀՀ ԿԳ նախարարության ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածվել 2019-ի միասնական քննությունների ժամանակացույցի մասով. «Ուշադրություն դիմորդներին. Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2019-ի միասնական քննությունների օրերը` ըստ առարկաների: Բուհերի ընդունելության միասնական քննություններն անցկացվելու են հունիսի 4-25-ը.

հունիսի 4-ին` «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն»,
     հունիսի 7-ին` «Հայոց լեզու և հայ գրականություն», 
     հունիսի 11-ին` «Ֆիզիկա», 
     հունիսի 14-ին` «Օտար լեզու»,
     հունիսի 18-ին` «Մաթեմատիկա», 
     հունիսի 21-ին `«Հայոց պատմություն» և «Քիմիա»,
     հունիսի 25-ին` «Ռուսաց լեզու»»: