Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտատարեց, որ ՊԵԿ-ը հարկային ստուգումներ է իրականացրել գազալցակայաններում և 33 ընկերությունների նկատմամբ 22 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն դրել։ «Գազալցակայաններում արձանագրվել են իրացված գազի իրական ծավալների խախտումներ։ Ստուգումներն ավարտվել են, դատական կարգով բողոքարկումներ էլ կան»,- ասաց Անանյանը՝ ձեռնպահ մնալով ձեռնարկատերերի անուններ հնչեցնել՝ պատճառաբանելով, որ բոլոր 33 կազմակերպությունների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել:

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում քննարկվեցգազալցակայաններում իրացվող գազի չափելության հարցը։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ գազալցակայաններում ծավալների հետ կապված խախտումներ են հայտնաբերվել: Վարչապետ Նիկոլ Փաշինյան էլ նշեց, որ բենզինի ու գազի շուկայում կան նախկին օլիգարխներ, որոնցով պետք է շատ լուրջ զբաղվել: