Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 12-ին, ժամը 12:54-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղի 1-ին փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն.Հ., ծնված 1991 թ.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: