Մայիսի 12-ին, ժամը 17:48-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաաքի Սիլիկյան թաղամասի Սպանդարյան կայարանի շենքերից մեկի բնակարաններից մեկում:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սպանդարյան կայարանի 1-ին շենքի բնակարաններից մեկի ննջասենյակում (մոտ 20 քմ տարածքում, սեփականատեր՝ Ա.Հ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:32-ին, մարվել՝ 18:41-ին:

Այրվել են ննջասենյակի գույքը՝ մասամբ (պահարանը և մահճակալը՝ մոտ 1,5 քմ), դուռը և պատուհանները՝ մասամբ, հեռուստացույցը, ջերմահարվել են ննջասենյակի պատերը և կահույքի մնացած մասը. տուժածներ չկան:   
Подробнее: https://shabat.am/am/article/203885/KHoshor-hrdeh-e-teghi-unecel
 
Подробнее: https://shabat.am/am/article/203885/KHoshor-hrdeh-e-teghi-unecel