Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։


Դերասանուհու միկրոբլոգում հրապարակված լուսանկարներն արվել են Սեւանում։ Հմայիչ Լուիզա Ներսիսյանը բաց գույնի բլուզ է կրում եւ գրեթե դիմահարդարված չէ։ Դերասանուհին լուսանկարները չի մեկնաբանել,միայն օգտագործել է Հայաստան, բնություն, լավ օր, ջուր, երկինք եւ այլ հեշթեգեր։ Երկրպագուները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են թողել։ «Անսահման գեղեցկություն»,- գրել է նրանցից մեկը։