Գեներալ Սեյրան Սարոյանը զրուցում է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Նրանց են մոտենում լրագրողներ։ Վարչապետը մի քիչ հեռանում է։ Մեկը հարցնում է․
 
—Պարոն Սարոյան, հետաքրքիր է, ինչու՞ մինչ ապրիլ չեն հայտարարում, թե ով է լինելու ՀՀ վարչապետը։
 
—Հայտարարեն, որ ի՞նչ անեք,- բարկանում է գեներալը։
 
—Ի՞նչ պիտի անենք։
 
—Սաղ-սաղ կուտեք, չեք թողա, որ ապրիլին վարչապետից մի թիքա բան մնա․․․
 
Մեկ էլ թեքվում է դեպի վարչապետը, տեսնում է՝ չկա։ Շփոթված հարցնում է․
 
—Էդ վարչապետին արդեն կերե՞ր եք․․․
 
Հասմիկ Բաբաջանյան