Հայկ Մամիջանյանը իր ֆեյսբույան էջում գրառում է արել․
 
Լրատվամիջոցներից մեկով ապատեղեկատվություն է տարածվել, որ Արցախում գտնվող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր մարտական ընկերների համար իբր փակագծեր է բացել իր հրաժարականի մասին հայտնի տեքստում արված որոշ արտահայտությունների վերաբերյալ: Հրապարակ նետվող մտացածին լուրերը, հավանաբար, որոշ շրջանակների անհարկի անհանգստությունների արդյունքն են: Փաստն այն է, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի ներքաղաքական հարցերը Արցախում որևէ մեկի հետ չի քննարկել և չի էլ պատրաստվում քննարկել. Սերժ Սարգսյանը Արցախի պաշտպանության և ազատագրման գործում անուրանալի ավանդ ունեցած իր մարտական ընկերների հետ Արցախում այսօր շատ ավելի կարևոր թեմաներ ունի քննարկելու:
 
 

Լրատվամիջոցներից մեկով ապատեղեկատվություն է տարածվել, որ Արցախում գտնվող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր մարտական...

Posted by Hayk Mamijanyan on Tuesday, May 14, 2019