Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ Գոշ գազի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 35 ՏA 404 համարանիշի, մարդատար Газель մակնիշի 5020 Տ համարանիշի, Skoda մակնիշի 10 ԼԼ 902 համարանիշի և Mercedes մակնիշի 34 RC 311 համարանիշի ավտոմեքենաները։  
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մարդատար Газель-ը սպասարկում է թիվ 58 երթուղին։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։  
Подробнее: https://shabat.am/am/article/204009/YErevanum--vtarvel-e-tiv
 
Подробнее: https://shabat.am/am/article/204009/YErevanum--vtarvel-e-tiv