Հունվարի 8-ին՝ ժամը 18:12-ին, մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Նորագավիթ թաղամասի առաջին փողոցի առաջին փակուղու տներից և շրջակա տարածքից տարօրինակ հոտ է զգացվում:
 
Տեղեկությունը փոխանցվել է ՓԾ ԵՓՎ ճգնաժամային կառավարման բաժնի հերթապահին, ՃԿԱԿ-ում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացուցչին, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի «Արևելք» շահագործման տնտեսության պատասխանատու աշխատակիցներին:
 
Դեպքի վայր է մեկնել ՓԾ ԵՓՎ Շենգավիթ համայնքային բաժնի օպերատիվ խումբը:
 
Փրկարարները տեղում զրուցել են բնակիչների հետ, իրականացրել հարակից փողոցի դիտահորի դիտարկում, ստուգել տարօրինակ հոտի առկայությունը: Պատասխանատու գերատեսչությունների հետ համատեղ մասնագիտական ուսումնասիրությունները կմեկնարկվեն վաղը առավոտյան:
 
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: