Lenovo ընկերությունը ներկայացրել է ճկվող էկրանով նոութբուք։ Ընկերությունում նշել են, որ դա դեռ նախատիպն է, եւ լիարժեք սարքի շնորհանդեսը կկայանա 2020 թվականին, գրում է The Verge-ը:  
Սարքն ունի 13,3 դյույմանոց ծալովի էկրան՝ 2К թողունակությամբ եւ 4:3 հարաբերակցությամբ կողմեր։ Ընկերության ներկայացուցչի խոսքերով, նոութբուքի քաշը չի անցնում մեկ կիլոգրամից, սակայն առավել ստույգ տվյալներ պարզել չի հաջողվել։ Lenovo-ն նաեւ չի հրապարակել նոութբուքի տեխնիկական բնութագրերը։
Հայտնի է միայն, որ սարքն աշխատում է Windows 10-ով, իսկ նրա պրոցեսորը Intel-ից է։  Սարքը թեստավորող լրագրողը նշել է, որ ծալելու մեխանիզմը հուսալի չի թվում, եւ իրեն արգելել են այն խոշոր պլանով նկարել։ Ենթադրվում է, որ սարքը կարելի է բացած վիճակում օգտագործել որպես պլանշետ, կամ ծալած վիճակում՝ որպես սենսորային ստեղնաշարով նոութբուք:  
Տվյալ պահին շատ ընկերություններ աշխատում են միայն ծալվող սմարթֆոններ ստեղծելու ուղղությամբ։ Այսպես, Samsung-ը ներկայացրել է Galaxy Fold հեռախոսը, որը երկու էկրան ունի՝ հիմնական եւ ծալովի։ Այն պետք է վաճառքի հանվեր ապրիլի վերջին, սակայն թեսթային սարքերի կոտրվելու պատճառով լրագրողների բողոքներից հետո վաճառքը հետաձգվել է:  
Подробнее: https://shabat.am/am/article/204027/Steghtsvel-e-ashkharhum-arajin-chkvogh
 
Подробнее: https://shabat.am/am/article/204027/Steghtsvel-e-ashkharhum-arajin-chkvoghПодробнее: https://shabat.am/am/article/204027/Steghtsvel-e-ashkharhum-arajin-chkvoghПодробнее: https://shabat.am/am/article/204027/Steghtsvel-e-ashkharhum-arajin-chkvogh