Սոցցանցերի շնորհիվ յուրաքանչյուրը կարող է հայտնի դառնալ։ Այսօր ներկայացնում ենք Instagram-ի աստղ դարձած ամերիկուհի Հոլի Լիային, որը ծնվել է 1991 թվականին Օրեգոնի Սալեմ քաղաքում։ Մանկուց աղջիկը թմբլիկ էր և ամաչում էր դրանից։ Դպրոցի ավարտական երեկոյից առաջ նա որոշում է մարզասրահ գնալ, որպեսզի նիհարի և ձգվի։ Բացի այդ՝ նա դադարում է ֆասթֆուդ ուտել։