Հունվարի 9-ին՝ ժամը 01:28-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Բյուրավան գյուղի Չարենցի փողոցի թիվ 7 տանը:
 
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:54-ին, մարվել՝ 02:14-ին:
 
Պարզվել է, որ այրվել է Բյուրավան գյուղի Չարենցի փողոցի թիվ 9 հասցեում գտնվող թոնրատան (մոտ 16 քմ) կրող փայտե կոնստրուկցիաները՝ մասնակի: