Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուկյան էջում գրառում է արել․
 
6-րդ գումարման ԱԺ-ում՝ որպես ԱԺ փոխնախագահ հանդես եմ եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով Երեխաների մասին ՀՀ օրենքում փոփոխություն, ըստ որի` օրենքով կարգելվի համասեռամոլության եւ թմրամիջոցների քարոզը անչափահասների շրջանում:
 
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այս նախաձեռնությանը բացասական եզրակացություն տվեց: Սրան հաջորդեցին մարտի 8-ին համասեռամոլության, իսկ դրանից քիչ անց` պղծության քարոզը ԱԺ բարձր ամբիոնից:
 
Դրանից անմիջապես հետո հանդես եմ եկել հայտարարությամբ, որով առաջարկել եմ օրենսդիրներին հանդես գալ երեխաների շրջանում այլասերության, ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզն արգելող օրենսդրական նախաձեռնությամբ:
 
Այսօր պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նման օրենսդրական նախագծի շրջանառության մասին է հայտարարել: Ես ողջունում եմ պարոն Պետրոսյանի նախանձախնդրությունն այս անչափ կարեւոր հարցում:
 
Հ.Գ. Թե տրանսգենդերության, թե քաղաքական տրանսգենդերության քարոզը պետք է արմատախիլ արվի մեր երկրից:
 

6-րդ գումարման ԱԺ-ում՝ որպես ԱԺ փոխնախագահ հանդես եմ եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով Երեխաների մասին ՀՀ...

Posted by Էդուարդ Շարմազանով \ Eduard Sharmazanov on Thursday, May 16, 2019