34-ամյա Օլգա Սերյաբկինան, որն այժմ հանդես է գալիս Molly կեղծանվամբ, երկրպագուներին ուրախացրել է իր նոր հրապարակմամբ։ Երգչուհին անկեղծ լուսանկարների շարք է հրապարակել հենց ծովի ափից։ Նա մուգ կապույտ լողազգեստով լուսանկարվել է քարայրում։ Սեքսուալ լողազգեստը, սակայն, ավելի շատ ցուցադրում էր աստղի կուրծքը, քան թաքցնում։  

Մեկնաբանություններում Սերյաբկինան հետեւորդներին առաջարկել է ընտրել կարդը, որը նրանց ամենից շատն է դուր եկել։ Սակայն վերջիններս չեն կարողացել ընտրել լավագույնը, քանի որ լուսանկարներներից յուրաքանչյուրը մյուսից կրքոտ էր։

«Ինչ էլ լինի, լավիկն է», «Շքեղ աղջկան ինչ դիրքով էլ նկարես, հրաշալի կստացվի։ Բոլոր լուսանկարները լավն են», «Ինչպե՞ս կարելի է այդքան սեքսուալ լինել», «Հրաշալի գեղեցկություն», «Հնարավոր չէ ընտրել, դու այնքան գեղեցիկ ես», «Կրակ, շնորհակալություն հեռախոսի հալված էկրանի համար»,- մեկնաբանություններում գրում են օգտատերերը։

Օլգա Սերյաբկինան հաճախ է նկարահանվում անկեղծ հագուստով, իսկ վերջերս Telegram-ի  «Рынок шкур» ալիքը նրա անունը հրապարակել էր էսկորտ ծառաթյուններ մատուցող էլիտարների շարքում։