«Հայրս ազատության մեջ է և դա ինձ բավարարում է: Վերջապես կայացվեց արդարացի վճիռ: Արդարությունը հաղթեց»,- լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով հոր՝ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակվելու փաստը, ասաց Լևոն Քոչարյանը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ դատարանն ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ ՔոչարյանինԴատարանի բակում այս պահին իրավիճակը լարված է:
Ակցիայի մասնակիցները ցանկանում են մտնել դատարանի տարածք, սակայն ոստիկանները դիմադրում են: