Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հրապարակել է մայիսի 10-ին փոխնակ մոր միջոցով լույս աշխարհ եկած չորրորդ երեխայի առաջին լուսանկարը: Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսանկարում նորածին տղան պառկած է օրորոցում. երևում է միայն նրա դեմքը:Բազմազավակ հայուհին մանրամասնել է, որ ինքն ու ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, որդուն անվանել են Փսալմ: Այս անունն ունի երբրայական ծագում և թարգմանաբար նշանակում է «երգ»:Ավելի վաղ Քարդաշյանը պատմել էր, որ ցանկանում է որդուն հայկական անուն տալ: