Ժիրայր Սէֆիլյանն այսօր հանդես է եկել կոչով՝ նշելով, որ «Սասնա ծռերից» երեք հոգի՝ Արայիկ Խանդոյանը, Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը, նախորդ տարվա դեկտեմբերից հացադուլ են հայտարարել.
 
«Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանն արդեն մոտ են կյանքին սպառնացող վտանգի շեմին: Մինչդեռ դուք լուռ եք՝ կարծես թե վերջ չունեցող «տոնական» կերուխումի և ծույլ հանգստի ընթացքին անձնատուր: Ինչի՞ եք սպասում: Որ Հաց Բերողի ճակատագի՞րն ունենան, և հետո ծափերով թաղե՞ք: Մինչդեռ Հաց Բերողի տանջամահությունը, նրա անձնազոհությունը պետք է ցասման վերածվեր»:
 
 ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանը, ով հայտնի է «Միայնակ գայլ» անունով, երեկ դադարեցրել է հացադուլը։