Շատերը բախվում են բորբոսի խնդրին, բայց ոչ բոլորը գիտեն, որ սունկը վնասում է մարդու առողջությանը:

1. Վատ օդափոխություն: Իդեալական դեպքում թարմ օդը պետք է փոխարինի խոնավին:

2. Ճաքեր պատերի վրա, որոնց պատճառով տարածք խոնավություն է հասնում:

3. Եթե պատերը սառում են, սկսում են խոնավություն կուտակել:

Բորբոսը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ և թուլություն, ուստի գործ ունեք պատերի վրա մեծ օջախների հետ, ավելի լավ է՝ պրոֆեսիոնալ օգնության դիմել: Իսկ եթե որոշեք բորբոսից ինքնուրույն ազատվել, միշտ պաշտպանիչ ակնոց, ձեռնոց և դիմակ հագեք:

 

Ինչպես ազատվել բորբոսից

Պատերի վրայից բորբոսը վերացնելու համար՝
1. Համոզվեք, որ ամեն անհրաժեշտ բան ունեք՝ ցողացիր, ձեռնոց, քիմիկատներ:

2. Մակերևույթի վրա հակասնկային խառնուրդ ցանեք:

3. Եթե պատերը խոնավ են, վարսահարդարիչով չորացրեք:

Ձեռքի տակ եղած միջոցների օգտագործում

Քացախ: Բորբոսի դեմ պայքարի համար ավելի էժան բան չկա, քան քացախը: Պետք է այն ցանեք հատվածներում, որտեղ առաջանում են սնկի առաջին նշանները: Մի քանի կաթիլ եթերայուղ ավելացնելով՝ կարող եք չեզոքացնել քացախի տհաճ հոտը:

Գրեյպֆրուտի սերմերի էքստրակտ: Լուծույթ պատրաստելու համար 20-25 կաթիլ էքստրակտ ավելացրեք 2 բաժակ ջրին, խառնուրդը ցանեք պատերին:

Քլորակիր: 1 բաժակ քլորը խառնեք 1 լ. ջրին: Այս լուծույթը մի օգտագործեք ծակոտկեն մակերեսների համար: Դրա հետ զգույշ եղեք. այս քիմիական նյութը կարող է վտանգավոր լինել մարդու առողջության համար:

Ամոնիակ: Ջուր և Ամոնիակ խառնեք 1:1 հարաբերակցությամբ և ցանեք խնդրահարույց մասերին: 3 ժամ անց լավ լվացեք պատերը:

Ջրածնի պերօքսիդ: Այն ցանեք պատերին, թողեք մնա 10 րոպե, հետո լվացեք: Այս նյութը Քլորակրից ավելի անվնաս է և այդքան ուժեղ հոտ չունի:

Հիշեք՝ չխառնեք սնկի դեմ տարբեր միջոցները, քանի որ դրանց փոխազդեցությունը կարող է վտանգավոր քիմիական ռեակցիա առաջացնել: